Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Չեմ կարծում, որ նախագահը կասի՝ Տիգրան, էս ի՞նչ եք անում»

«Չեմ կարծում, որ նախագահը կասի՝ Տիգրան, էս ի՞նչ եք անում»
21.06.2013 | 17:23

Արտագաղթի հիմնական պատճառներն արդարության դեֆիցիտն ու հոգևոր նահանջն է։ Խնդիրը ոչ այնքան տնտեսական է, որքան բարոյական։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը` նկատեց. «Գազի սակագնի բարձրացումը, անկախ մեր կամքից, պահանջելու է տնտեսական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ, ընդ որում, դրանք պետք է ուղղված լինեն սոցիալական լարվածությունը թուլացնելուն»,-ավելացնելով, որ լարվածության թուլացման քայլերից է նվազագույն աշխատավարձի բարձրացումը:
Ինչ վերաբերվում է այս տարվա կարկուտի հասցրած վնասին, Հարությունյանը տվեց իր գնահատականը. «Նախորդ տարիներին նման ծավալների կարկուտ չէր եղել և, բնականաբար, սա նույնպես իր ազդեցությունը թողնելու է գյուղատնտեսության ոլորտում առանձնահատուկ մոտեցումներ որդեգրելու հարցում»:
Պատգամավորը կարծում է, որ ցանկացած կառավարության հրաժարականը պահանջելու դեպքում քաղաքական գնահատականները պետք է հիմնավոր լինեն։ «Այն, որ ՎՊ հայտարարում է, որ բյուջեի 70 տոկոսը ռիսկային է, դա դեռևս հիմնավոր չէ։ Կառավարությունը չի հերքում, որ եղել են չարաշահումներ, բայց համատարած թալան իրականում գոյություն չունի։ Եթե կլինի քաղաքական գնահատականի իրավական հիմնավորումն, ապա, անկասկած, կառավարությունը պետք է հրաժարական տա։ Չեմ կարծում, որ նախագահը կասի՝ Տիգրան, էս ի՞նչ եք անում։ Նրա համար զարմանալի չեն այս բացահայտումները։ Նախագահն այս ամենի վերացման ուղղությամբ հետամուտ կլինի թե՛ վարչապետին, թե՛ դատախազությանը։ Զարմանալի կլինի, եթե այդպես չլինի»,-եզրափակեց Խ. Հարությունյանը։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ